Ռամոսը` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր` պաշտպանների շրջանում:
Մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպումը Ռամոսի համար 121-րդ էր մրցաշարում:
Այս ցուցանիշով Ռամոսը գերազանցեց մադրիդյան թիմի նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսին (120 խաղ):
Նշենք, որ մրցաշարում անցկացրած 121 խաղում Ռամոսը դարձել է 12 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նշենք, որ մադրիդյան թիմը «Գալաթասարայ»-ին հաղթել է նվազագույն հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան