Նարեկ Մութաֆյանը կմնա կալանքի տակ
Իրավունք
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու՝ դատարանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։
«Դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Նարեկ Մութաֆյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Բնականաբար մեր ներկայացրած բողոքը մերժվեց։ Այս պահին որոշման բովանդակությանը ծանոթ չենք, երբ ծանոթանանք՝ կանդրադառնանք։ Միայն կարող եմ փաստել, որ տոտալ իրավախայտառակությունը շարունակվում է և նման բարդակի է վերածել դատական համակարգը, արդարադատությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մութաֆյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:
Դեպքի վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ, որով Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:
Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան