Հաշվի առնելով վիրահատության հանգամանքը՝ Արա Բաբլոյանը հարցաքննության է կանչվել իր նախընտրած ժամին
Քաղաքական
Արա Բաբլոյանը օրենքով սահմանված կարգով հրավիրվել է հարցաքննության։ Նա հրավիրվել է առավոտյան, սակայն հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16։00֊ին, հարցաքննությունն էլ իր խնդրանքով ընդհատվել է հաջորդ օրը ներկայանալու պայմանով:
Այս մասին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Արա Բաբլոյանը ստիպված է եղել կիսատ թողնել վիրահատությունը՝ ՀՔԾ ներկայանալու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն