Մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը կունենա մշտական ներկայացուցիչներ
Հասարակություն
Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ։
Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը` պետական պատվերով իրականացվող ծառայություններն ավելի որակյալ, նպատակային ստանալու համար: Ինչպես նաև այն կնպաստի տեղում լուծում տալու պետական պատվերով բժշկական օգնություն ստացող քաղաքացիների դիմումներին և բողոքներին:
Այս փուլում մշտական ներկայացուցիչներ կլինեն 5 բժշկական կազմակերպություններում՝ Արաբկիր ԲԿ, Էրեբունի ԲԿ, Մուրացան մանկական հիվանդանոց, Աստղիկ ԲԿ, Շենգավիթ ԲԿ։
Ներկայացուցիչները կունենան առանձին սենյակներ, որի վրա նշված կլինի «Առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչ»:
Անհրաժեշտության դեպքում կարող եք մոտենալ նրանց ձեր հարցերի դեպքում»,- գրել է նախարարը ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն