ՀՀ ու Վրաստանի փոխվարչապետները քննարկել են ենթակառուցվածքների զարգացման հարցեր
Քաղաքական
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, գործընկերները համակարծիք էին, որ երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս մանրամասնորեն անդրադառնալ հայ-վրացական համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև հնարավորություններ փնտրել նոր ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու և խորացնելու համար։
Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում տրանսպորտային և ենթակառուցվածքային զարգացմանը վերաբերող տարաբնույթ հարցեր։
Կողմերը անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև կապի ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն