Ու՞ր են փողերը. եկեք հարուցենք քրեական գործ և պատժենք մեղավորներին. Տիգրան Ուրիխանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Քաղաքական«Ես այսօր եկել եմ՝ գործնական աջակցություն ցուցաբերելու երկրի վարչապետին»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց Տիգրան Ուրիխանյանը եւ ցույց տվեց մի թուղթ. «Այսօր ես բերել եմ մի փաստաթուղթ, որով օգնելու եմ ձեզ բացահայտել մի շատ վատ բան, որը տեղի է ունենում մեր երկրում: Խնդիրը 50 հազարից ավելի բացահայտված, ստվերից դուրս բերված աշխատատեղերին է վերաբերում, որոնցից զինծառայողների հիմնադրամ պետք է փոխանցվի այդքան 1000 –ական դրամ, հետեւաբար՝ այդքան միլիոն եւ արդեն մեկուկես տարի է՝ այդ գումարները հիմնադրամ չեն գալիս»: Ուրիխանյանն ասաց, որ վարչապետին թվեր են ներկայացրել, բայց այդ գումարները չեն եկել հիմնադրամ. «Չկա 300 մլն դրամը, չկա 600 մլն դրամը եւ առավել եւս, մեկուկես տարվա կտրվածքով մոտ 800 մլն դրամ: Եկեք բացահայտենք այս խնդիրը ու պատժենք մեղավորներին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն