ԵՏՄ-ն եւ Աֆրիկայի երկրները քննարկում են ազգային արժույթների փոխադարձ հաշվարկները․ Տիգրան Սարգսյան
Քաղաքական
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) եւ Աֆրիկայի երկրները քննարկում են ազգային արժույթների փոխադարձ հաշվարկները, որպեսզի խուսափեն քրոս-կուրսի ծախսերից, «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Տիգրան Սարգսյանը, հայտնում է РИА Новости-ն։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԵՏՀ-ն եւ Աֆրիկյան միությունը ծրագրում են «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Սարգսյանը հստակեցրել է, որ այդ փաստաթուղթը թույլ կտա շատ կարեւոր հարցեր ուղիղ քննարկել, եւ դրանցից մի քանիսի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են։
Առաջին հարցը, որը հետաքրքրում է մեր աֆրիկացի գործընկերներին, այն է, թե ինչպես ենք իրականացնելու փոխադարձ հաշվարկները: Աֆրիկյան երկրները արդեն դիտարկում են ազգային արժույթով միմյանց հետ հաշվարկներ անելու գաղափարը: Հարց է առաջանում, թե ինչպես են Աֆրիկայի երկրներն առևտուր անելու ԵԱՏՄ-ի հետ»- ասել է Սարգսյանը:
Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական համաժողովն անցկացվում է Սոչիում հոկտեմբերի 23-24-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն