Վայոց Ձորում պայմանագրային զինծառայողը մահացու վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 23-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Մ-ն, իր վարած ВАЗ 21013 մակնիշի 35 XԼ 137 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122.7 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակչուհի՝ 45-ամյա Զ. Մ-ին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Զ. Մ-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, իսկ վարորդ Ա. Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն