Որոշ ընկերություններ կնայեն, թե ոնց մակարոնի վաճառքը մտցնեն տիեզերական գործունեության տակ․ Փաշինյանը կատակեց
ՔաղաքականԱյսօրվա կառավարության նիստում Տիեզերական գործունեությանը հարկային արտոնություն տալու վերաբերյալ քննարկման ընթացքում ֆինանսների նախարարը Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ պետք է հոգալ, որ «հնարամիտ» ընկերությունները սողանցքեր չգտնեն՝ իրենց շահերը սրա միջոցով սպասարկելու համար։
«Էդ ընկերությունների ցուցակը ինձ կտաք, պարոն Ջանջուղազյան, ովքեր մեզանից ավելի հնարամիտ են։ Պարոն Ջանջուղազյանի ասածը հետևյալն է, որ մենք ընդունում ենք սա գոյություն չունեցող ընկերությունների համար, բայց հաստատապես կան ընկերություններ, որ շա՜տ խոշորացույցով կնայեն, թե ասենք, օրինակ` մակարոնի վաճառքը ոնց կարելի է մտցնել տիեզերական գործունեության տրամաբանության մեջ և օգտվել հարկային արտոնություններից», – Ատոմ Ջանջուղազյանին դիմելով՝ կատակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)