«Պատրաստվում եմ հավաքել 1 միլիոն ստորագրություն և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը» (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր Կառավարության շենքի դիմաց «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը փոքր սեղան էր դրել և ստորագրահավաք էր իրականացնում։
Ստորագրահավաքի միջոցով նա ուզում է հայտ ներկայացնել վարչապետ նշանակվելու համար։ Այս քայլով՝ քաղաքական մշակույթ փոխել: Իր նպատակն արդարացված է համարում, և պնդում, որ գործող կառավարության աշխատանքում թափանցիկություն չկա:
«Պատրաստվում եմ հավաքել 1 միլիոն ստորագրություն և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել»:
Անցկացվելիք ստորագրահավաքի մասին Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով նախապես հայտնել էր՝ մանրամասնելով նպատակների մասին, սակայն կառավարության շենքի առաջ ստորագրահավաքով սակավաթիվ մարդիկ էին հետաքրքրված: Այնուամենայնիվ Զախարյանը պնդում է, որ հետ քայլ չի լինելու:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը