Հայաստանի տնտեսական ակտիվությունը առաջին կիսամյակում աճել է 7,9%-ով Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվում Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից Արարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվել Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆ Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի 

Հայ-ճապոնական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, քան ներկայումս ունենք. Արմեն Սարգսյան

Քաղաքական

«Հայ-ճապոնական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, քան ներկայումս ունենք»,- ասել է աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հայ-ճապոնական հարաբերությունների մասին լրագրողի հարցին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Երկու երկրներն էլ գնահատում են երկկողմ հարաբերությունները, երկուսս էլ դժվար ճանապարհ ենք անցել, շատ հին ժողովուրդ ենք, կիսում ենք որոշակի արժեքներ, որակներ, ունենք պատմական անցյալ,- նշել է նախագահը:- Դա շատ հստակ երևում էր նաև այսօր՝ վարչապետի հետ մեր հանդիպման ժամանակ, ինչպես նաև մյուս գործընկերների հետ նախորդ հանդիպումների ընթացքում»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-ճապոնական հարաբերությունները բազմաթիվ ուղղություններ ունեն: Երկու երկրները համագործակցում են տարբեր ձևաչափերում, ինչը, նրա խոսքով, կարևոր է, բայց ոչ բավարար, քանի որ հայ-ճապոնական հարաբերությունները խորը հիմք ունենալով՝ մեծ արագությամբ կարող են առաջ ընթանալ:

«Շատ էական եմ համարում, որ մեր ուշադրությունը կենտրոնացնենք մի քանի ուղղության վրա,-ընդգծել է նախագահը:- Առաջինն այն է, որ երկու երկրներն էլ այնպիսի տարածքում են, որտեղ բնական աղետների, երկրաշարժերի վտանգը մեծ է։ Հետևաբար, երկուսիս համար էլ շատ էական է նախօրոք իմանալ, կանխորոշել նմանատիպ իրադարձությունների հավանականությունը: Իհարկե, շատ բարդ է կանխորոշել մի բան, որը կախված է բնությունից, բայց դա հնարավոր է նոր տեխնոլոգիաների շնորհիվ»: Նախագահն ավելացրել է, որ երկու երկրներն արդյունավետ կարող են համագործակցել հատկապես բնական աղետների կառավարման, միջուկային անվտանգության և միջուկային թափոնների կառավարման բնագավառներում, քննարկել համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման հնարավորությունը միջուկային վառելիքի, աղտոտված ջրերի մեկուսացման ոլորտներում: Չափազանց կարևոր համարելով բնական աղետների կանխորոշման, ժամանակին հանրությանն իրազեկելու հարցում համագործակցությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այս հարցում նորից գնում ենք արհեստական բանականության և մեծ տվյալների կառավարման ուղղությամբ, որտեղ Ճապոնիան աշխարհի առաջատար երկրներից մեկն է»:

Անդրադառնալով իր այցին՝ նախագահը նշել է, որ իր նպատակը միայն կայսեր գահակալության արարողությանը ներկա գտնվելը չէր, թեև այն ինքնին պատմական իրադարձություն է: «Իմ մյուս նպատակը հանդիպումներ ունենալն է պետական կառույցների և ճապոնական այն խոշոր ընկերությունների հետ, որոնք զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ, արհեստական բանականությամբ և մեծ թվային տվյալների վերամշակմամբ,-նշել է նա: - Այս երեք ուղղություններից յուրաքանչյուրն իր կիրառությունն ունի մեր կյանքի բոլոր ոլորտներում, բայց Հայաստանը և Ճապոնիան կարող են ընտրել որոշակի տիրույթ, որը կապված կլինի բնապահպանության, բնական արհավիրքների, երկրաշարժերի և միջուկային անվտանգության հետ: Ե՛վ Ճապոնիան, և՛ մենք հետաքրքրված ենք այդ խնդիրների լուծմամբ, հետևաբար, իրենք նույնպես հետաքրքրված կլինեն մեզ հետ համագործակցել այդ ոլորտներում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կա այդ երեք ուղղություններում աշխատելու ներուժ»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարող է ունենալ լավագույն տեխնոլոգիաները, բայց դրա համար պետք է շատ աշխատել, ունենալ հստակ ծրագիր, ռեսուրսներ, մարդիկ, այդ թվում՝ արտերկրում ապրող հայերը, որոնք ոլորտի մասնագետներ են կամ հաջողության են հասել նշված ոլորտներում: «Պետք է գրավիչ դարձնենք Հայաստանը օտարների համար: Մենք պետք է լիովին ներգրավված լինենք այն բոլոր ուղղությունների, զարգացումների մեջ, որ տեղի են ունենում աշխարհում,-ընդգծել է նախագահը:- Պետք է աշխատենք բոլորի հետ՝ ամերիկացիների, եվրոպացիների, ռուսների, չինացիների, հնդիկների և, իհարկե, ճապոնացիների : Պետք է իրականություն դարձնենք այն ներուժը, որն ունենք, և դա անելու ճանապարհներից մեկն աշխարհի լավագույններից մեկի հետ համագործակցությունն է»:

Նախագահը նշել է, որ կողմերը դեռևս պետք է լիարժեք բացահայտեն միմյանց. «Ճապոնական ընկերությունների հետ դեռևս երկխոսության վաղ շրջանում ենք, դեռ պետք է ծանոթանալ միմյանց, գտնել գործընկերներ: Փնտրելիս պետք է դիտարկել ոչ միայն հայաստանյան ընկերությունները, այլև գուցե այն հայերին, որոնք միջազգային մեծ ընկերություններ են կառավարում, և նրանց ևս ներգրավել ,-ասել է նախագահը: -Էական է, թե մենք ինչ կարող ենք առաջարկել մարդկանց, և դրա համար պարտադիր չէ անպայման ծով, մեծ նավեր ունենալ։ Պետք է ունենալ վիրտուալ ընկերությունների գործիքներ, որոնք մեծ գաղափարներ են ստեղծում: Մենք այսօր ընդամենը ճանապարհ ենք դուրս գալիս: Լավ լուրն այն է, որ բոլորն են հիմա նոր ճանապարհ դուրս գալիս՝ անկախ նրանից, թե ով ինչքան մեծ ներուժ ունի»:

Նախագահի խոսքով՝ այսօր ոչ միայն մենք, այլև աշխարհն է նոր դարաշրջանի խաչմերուկում: «Մեր ունեցած ներուժն իրականություն դարձնելու համար բոլորս պետք է աշխատենք, այդ թվում ՝ նախագահը, կառավարությունը, հայկական բիզնեսը, կրթական համակարգը,- նկատել է նախագահը:- Յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա: Ես փորձում եմ իմ ներդրումը բերել՝ հաշվի առնելով, որ շատերին անձամբ ճանաչում եմ, ճապոնական ընկերություններին ներկայացնում եմ հայկական ընկերությունների հետ համագործակցելու ներուժը»:

Պատասխանելով Ճապոնիայի կայսեր գահակալության արարողության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն պատմական իրադարձություն էր, և կայսրության պատմությունն ու կայսեր բուն ինստիտուտը երկրին տալիս է ոչ միայն պատմական հաջորդականության, այլ նաև կայունության զգացում: «Ցանկացած պետության ներսում շատ էական է, որ գոյություն ունենան պետականության սյուներ, որովհետև յուրաքանչյուր պետություն անցնում է զարգացումների, փոփոխությունների, խնդիրների, փորձությունների ճանապարհով, և շատ էական է, որ պետության ներսում լինեն ինստիտուտներ, որոնք անկախ նրանից՝ ինչպիսի ներքին և արտաքին դժվարություններ կան, կայուն լինեն և պահպանեն պետականությունը,-ընդգծել է նախագահը:- Կայուն պետականությունը ապագա զարգացման հիմքն է՝ ներդրումների, քաղաքական զարգացումների, հավասարակշռության պահպանության, թե այլ իմաստներով: Պետք է կայուն սյուներ ունենալ, որ պետությունը կայուն մնա: Ճապոնիայի դեպքում դա կայսեր ինստիտուտն է: Այս երկիրը կարողացել է կայուն պետականության ինստիտուտը 2000 տարի պահել, հետևաբար, գուցե սովորելու բան ունենք իրենցից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է դառնալ տարածաշրջանային համագործակցության «թրենդ ստեղծողը»Գաստրոէնտերոլոգը պարզաբանել է՝ արդյոք պետք է լվանալ ձվերը պատրաստելուց առաջՃապոնիայի վարչապետը վերահաստատել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական բանակցություններ վարելու իր պատրաստակամությունըԶելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա և հանդիպել Վալերի ԶալուժնիինՀայաստանի տնտեսական ակտիվությունը առաջին կիսամյակում աճել է 7,9%-ովԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ներգրավել ևս 30 հազար հյուսիսկորեացի զինծառայողիԹրամփի «չորրորդ ժամկետի» մասին հայտարարությունն անվանել են քաղաքական տրոլինգՆահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն էԼրագրողը նոր մանրամասներ է հայտնել Կիևի մերձակայքում խոցված ռազմական ցուցահանդեսի մասինՌուսաստանի դեսպանը մեկնաբանել է Անդրեա Պիռլոյի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակըWSJ․ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հարվածները՝ Patriot համակարգերի պաշարների մտահոգության պատճառովԷստոնիան ոստիկաններ և սահմանապահներ կուղարկի Լատվիա՝ ԵՄ արտաքին սահմանն ուժեղացնելու համարՄեծ Բրիտանիայի վարչապետը իր շանը չի տեղափոխի Դաունինգ սթրիթ՝ Լարի կատվի պատճառովՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվումԹեհրանը կորոշի իր պատասխանը Կիևին իրանցի նավաստու մահվան կապակցությամբՀայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգԿրեմլը հայտնել է Պուտինի սպասվող հեռախոսազրույցի նոր մանրամասներըՈտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-իցՀնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետոԱրարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվելԲժիշկը բացատրել է՝ ինչի մասին կարող է վկայել գառան միս ուտելու անընդհատ ցանկությունըՊուտինը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿՀնդկաստանը Ուկրաինայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Սև ծովում նավի վրա հարձակման պատճառովWP. Բայդենը նկատելիորեն տկարացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառովՀիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ըՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներինԲժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում
Ամենադիտված