ՀՖՖ-ն և PES խաղի արտադրողը կհամագործակցեն
Սպորտ
Համակարգչային ֆուտբոլի սիրահարները այսուհետ կարող են միմյանց դեմ մրցել՝ «օգտագործելով» Տիգրան Բարսեղյանին, Կամո Հովհաննիսյանին, Մարկոս Պիզելիին և մեր ազգային ընտրանու այլ ֆուտբոլիստների։
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Դեռևս մի քանի ամիս առաջ ՀՖՖ-ն և Pro Evolution Soccer (PES) խաղի արտադրող ճապոնական Konami ընկերությունը պայմանավորվածության էին հասել, որի համաձայն խաղի վերջին թողարկման մեջ պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը։
Տևական բանակցություններից հետո այսօր ՀՖՖ-ի և Konami-ի միջև ստորագրվեց պայմանագիր, որով հիմք դրվեց համագործակցության ավելի լայն շրջանակների։
Առաջիկայում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվելու է PES 2020-ի մրցաշար, որի հաղթողները ներկայացնելու են Հայաստանը 2020 թ․ հուլիսին Լոնդոնում անցկացվելիք e-football-ի միջազգային մրցաշարին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն