Ինձ տրված բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ. Արա Բաբլոյան
Իրավունք
«Բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ եւ կարծում եմ, որ ինչ որ արել եմ՝ օրենքի եւ սահմանադրության շրջանակներում եմ արել»,-ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր հարցաքննվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նշեց, որ շատ բարի է տրամադրված զրույցի է եղել: Պնդեց, որ Գագիկ Հարությունյանի դիմումը տեսել է, հետո միայն հայտարարություն արել. «Ինձ ճանաչողը չի կարող պատկերացնել, որ ես առանց դիմումը տեսնելու հայտարարություն կանեի: Իհարկե, տեսել եմ»:
Այլ մանրամասներ Արա Բաբլոյանը նախընտրեց չասել: Նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանն էլ լրագրողներին հիշեցրեց, որ նախաքննության փուլում են, հետեւաբար՝ նախաքննական գաղտնիքի խնդիր կա:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր ՀՔԾ է հրավիրվել՝ հարցաքննության։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան