Ղազախստանի քաղաքացին վիճակախաղով 1 միլիոն դոլար է շահել և անհետ կորել
Այլ
Ղազախստանի քաղաքացի Հուսեին Յերեմեշևը Dubai Duty Free վիճակախաղով հաղթել է 1 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Gulf News-ը:
Նշվում է, որ վիճակախաղն անցկացվել է Դուբայում:
Ղազախստանցին տոմսը գնել է համացանցով, բայց մինչև հիմա կազմակերպիչներին չի հաջողվել գտնել նրան:
1 միլիոն է շահել նաև Հնդկաստանի բնակիչ Կամալասանան Նադար Վասուն, ով արդեն 35 տարի ապրում է Արաբական էմիրություններում: Նա նշել է, որ պատրաստվում է շահումը կիսել ընկերոջ հետ, քանի որ նրանք 270 դոլար արժողությամբ տոմսը միասին են գնել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն