Ամերիկացի գիտնականներն առնետներին սովորեցրել են մեքենա վարել (տեսանյութ)
ՏեսանյութերՌիչմոնդի համալսարանի գիտնականները սովորեցրել են կրծողներին ուտելիք հավաքելու համար փոքր ավտոմեքենա վարել: Այս մասին հայտնում է New Scientist-ը:
Այս բացահայտումը վկայում է, որ առնետների ուղեղն ավելի ընդունակ է, քան ենթադրվում էր նախկինում:
Քելլի Լամբերտը և նրա գործընկերները պատրաստել են փոքրիկ մեքենա, որն իրենից ներկայացնում է սննդի պլաստիկ տարա՝ անիվների վրա, ալյումինե հատակ և պղնձե երեք ձողեր, որոնք ծառայում են որպես ղեկ:
Մեքնան վարելու համար առնետներին պարգևատրել են ցորենի հատիկներով, որոնք ամեն անգամ ավելի մեծ հեռավորության վրա են դրվել լաբարատորիայում:
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ վարելը հանգստացրել է առնետներին և օգնել է իջեցնել սթրեսի մակարդակը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)