Սելենա Գոմեսն սպառնալիքներ Է ստացել Ջասթին Բիբերի կնոջից
Այլ
Երգչուհի Սելենա Գոմեսը թողարկել Է Lose You To Love Me երգի հոլովակը, որտեղ ակնարկել Է նախկին ռոմանտիկ հարաբերությունները երաժիշտ Ջասթին Բիբերի հետ: Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտնել Է Mirror-ը:
Երաժշտական տեսահոլովակի հրապարակումից հետո արտիստի կինը՝ Հեյլի Բիբերը, Instagram-ում հրապարակել Է իր աուդիոփլեերի Stories սքրինշոթը՝ արտիստուհի Սամեր Ուոլքերի I՚ll Kill You («Ես կսպանեմ քեզ») երգով: Ինտերնետ-օգտատերերը տեղի ունեցածը կապել են Գոմեսի հոլովակի հետ եւ որոշել, որ Հեյլի Բիբերի ուղերձը հասցեագրված Է իր ամուսնու նախկին ընկերուհուն: Ավելի ուշ պոստը հեռացվել Է:
27-ամյա Գոմեսը մեկնաբանել Է տեղի ունեցածը, հայտարարելով, որ իրեն անհրաժեշտ Էր արտահայտել իր հույզերը, չնայած հնարավոր բացասական հետեւանքներին:
Հոլովակը, որը հոկտեմբերի 22-ին հրապարակվել Է YouTube-ում, նյութի պատրաստման պահին հավաքել Էր ավելի քան 22 մլն դիտում:
Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը եւ մոդել Հեյլի Բոլդուինը գաղտնի ամուսնացել են 2018 թվականի հոկտեմբերին: Մեկ տարի անց նրանք կրկին հարսանիք են արել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն