Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

«Ժամանակ». Ստատուս-քվոյի դիլեմա

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանը վեց կետով նահանջել է «Դուինգ Բիզնես» միջազգային վարկանիշային ցանկում, որը վերաբերում է երկրում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններին եւ ազատությանը: Ըստ կառավարության անդամների, խնդիրն այստեղ այն է, որ ցածր է գնահատվում Հայաստանում ներդրումային հեռանկարների առումով բորսայական խողովակի առկայությունը: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնավորապես միջազգային ֆինանսական կառույցների հետ իր ամերիկյան հանդիպումների արդյունքով: Համաշխարհային բանկի փորձագետների կազմած զեկույցը, իհարկե, կարեւոր նշանակություն ունի երկրի ներդրումային վարկի տեսանկյունից:

Մյուս կողմից, սակայն, նախորդ տարիներին այդ զեկույցում Հայաստանի առաջադիմությունը, մեծ հաշվով, որեւէ էական ազդեցություն չէր ունենում Հայաստան ներդրումների հոսքի վրա, եւ տնտեսական ցուցանիշները գործնականում ապահովվում էին տեղական օլիգարխիայի հաշվին, իսկ նախկին իշխանության վերջին մեկ-երկու տարիներին՝ նաեւ ռուսաստանահայ մեծահարուստների, որոնք հովանավորում էին Կարեն Կարապետյանի կառավարությանը: Ի դեպ, այդ իմաստով հետաքրքիր է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նրանցից մեկի, թերեւս, Կարեն Կարապետյանի կառավարության գլխավոր հովանավոր Սամվել Կարապետյանին պատկանող էլցանցերի «Հաղթանակ» ենթակայանի՝ վերանորոգումից հետո բացմանը, որն ի դեպ իրականացվել է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրով: Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն անշուշտ նաեւ որոշակի փոխհարաբերության դրսեւորում է: Սամվել Կարապետյանն էլ հաստատել է, որ նոր կառավարության հետ աշխատանքային գործակցություն է, կան ներդրումային նոր ծրագրեր, որոնց մասին հանրությունը կտեղեկանա հերթով: Ինչպիսին է աշխատանքային հարաբերության աստիճանը նոր կառավարության եւ ամենահարուստ հայ համարվող Սամվել Կարապետյանի միջեւ, եւ ինչ արդյունք կստանա տնտեսությունը, ցույց կտա ժամանակը, գուցե եւ հերթով, սակայն այստեղ հատվում են գործնականում մինչ այժմ եղած տնտեսական տրամաբանությունն ու նոր տրամաբանության անհրաժեշտությունը:

Ի վերջո, Հայաստանում ոչ միայն զուտ շուկայի հատկանիշներով, աշխարհագրական դիրքով եւ փոքրությամբ պայմանավորված հանգամանքների բերումով, այլ նաեւ տնտեսության, այսպես ասած, օլիգարխիկ բնույթն է պատճառը, որ մինչ այժմ ձեւավորված չեն բորսայական կայուն եւ աշխատող մեխանիզմներ, որոնք փաստորեն թույլ չեն տալիս առաջադիմել միջազգային ներդրումային վարկի իմաստով: Բանն այն է, որ տնտեսա-քաղաքական տրամաբանությամբ քվոտավորված տնտեսությունը չի ունեցել բորսայական մեխանիզմների անհրաժեշտություն: Մյուս կողմից, տնտեսությունն ունի թեկուզ այդ կապիտալի անհրաժեշտությունը, քանի դեռ չկան «փոխարինող հզորություններ»: Այստեղ ստեղծվում է որոշակի դիլեմա, այդ թվում այն առումով, թե արդյոք Հայաստանի նոր կառավարությունը կկարողանա՞ Հայաստանի տնտեսական ստատուս-քվոն կազմող հայաստանցի եւ ռուսաստանահայ խոշոր սեփականատերերի հետ աշխատել ոչ միայն ներդրումներ ներգրավելու զուտ ֆիզիկական ծավալների շուրջ, այլ նաեւ այսպես ասած՝ մշակութային մեխանիզմների, արդիական տնտեսական մեխանիզմների անցման շուրջ, ինչը թույլ կտա բարելավել Հայաստանի դիրքը միջազգային տնտեսական ստատուս-քվոյում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված