Նախարարի տեղակալը խուսափո՞ւմ է հանրային միջոցառումներին ներկայանալուց
Քաղաքական
Հոկտեմբերի 21-ին` Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի փակման արարողությանը շնորհակալագրեր են հանձնվել մեր մշակութային ժառանգության բարձր արժևորման և Եվրոպայի հետ մշակութային ինտեգրման միջոցառումների շարքում ներգրավված ՀՀ կազմակերպությունների` թանգարանների, գրադարանների ղեկավարներին:
Այս միջոցառմանը, սակայն, ՀՀ մշակութային «քաղաքական» ղեկավարությունից չի մասնակցել ոչ նախարարը, ոչ նրա` ոլորտի պատասխանատու, տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան): Մեր տեղեկությամբ` նախկինում ակտիվ հանրային, նույնիսկ հեղափոխական կեցվածքով աչքի ընկած փոխնախարարը պարբերաբար խուսափում է հանրային միջոցառումներին հրապարակավ ներկայանալուց: Տպավորություն կա, որ մի քանի անգամ նման միջոցառումներին և հարցազրույցների ժամանակ լեզվա-բովանդակային սայթաքումներով աչքի ընկնելուց հետո` տիկին Խաչատուրյանը գերադասում է ստվերում մնալ:
Հարց է, թե ինչու է նա նախապես պլանավորված ու հայտարարագրված միջոցառումը գլխավորելու հայտ ու հավակնություն ներկայացնում, ապա` հրաժարվում:
Նշենք, որ սեպտեմբերի 28-29-ին Հայաստանում անցկացվեցին Եվրոպական ժառանգության օրեր, որոնք այս տարի կրում էին «Արվեստ և ժամանց» խորագիրը: Ծրագրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում։
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն