Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը դեռ ոչ մի հրավիրյալից չի ստացել մերժում․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքական
Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նիստերին մասնակցելու համար ոչ մի հրավիրյալ անձից մերժում չի ստացել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց հանձնաժողովի նախախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Բոլորն էլ իրավունք ունեն չգալու, սակայն Ապրիլյան պատերազմի թեման այնքան զգայուն է, և նրա քաղաքական արժեքն այնքան մեծ է, որ ով չգա, կասկածների մի հսկա կծիկ կվերցնի իր վրա: Եվ այսօր հանձնաժողովը որևէ մերժում չի ստացել»,-ասաց Քոչարյանը:
Նա շեշտեց՝ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում իրենք թերի փաստաթուղթ չեն ներկայացնելու հանրությանը, ամեն ինչ լինելու է հիմնավորված, փաստաթղթավորված:
Անդրադառնալով հարցին, թե ով է լինելու հանձնաժողովի հաջորդ հյուրը՝ Քոչարյանը նշեց՝ պետք է մասնակցեր ներկայիս բարձրաստիճան զինվորական, սակայն քանի որ մասնակցությունը հետաձգվել է, նրա անունն այժմ հրապարակել հնարավոր չէ:
Հանձնաժողովն ուսումնասիրում է 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: Հանձնաժողովը հանգամանքներն ուսումնասիրելու, տեղեկություններ իմանալու նպատակով պարբերաբար հրավիրում է տարբեր անձանց, հանձնաժողովի վերջին հյուրն էր ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին նաև ՀՀ վարչապետի խորհրդականն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն