ԱԺ-ն միաձայն ընդունեց նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեականացնող օրինագիծը
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում նախագծին կողմ քվեարկեց 119 պատգամավոր:
Օրինագծով սահմանվում է, որ նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:
Ավելի վաղ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել էր, որ իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն