Շանթ Սարգսյանը` շախմատի աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն
Սպորտ
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
Նյու Դելի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության վերջին` 11-րդ տուրում Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Իսպանիայից Ռուիզ Սանտոսի նկատմամբ և 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արամ Հակոբյանը 8 միավորով նվաճեց ԱԱ-ի բրոնզե մեդալը: Աշխարհի չեմպիոն դարձավ Ուկրաինան ներկայացնող Եվգենի Շտեմբուլիակը:
Օրեր առաջ Շանթ Սարգսյանը դարձել էր նաև աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան