Գերմանիայում կոչնչացվի 320 տոննա երշիկ, որի պատճառով մարդիկ են մահացել
Այլ
Գերմանական իշխանությունները ոչնչացրել են 320 տոննա երշիկ եւ այլ արտադրանք Wilke ընկերության ֆաբրիկայում, որից, նախնական տեղեկատվությամբ, մահացել է երեք մարդ, դրա համար հատկացվել է 100 հազար եվրո, տեղեկացնում է РИА Новости-ին:
Հոկտեմբերի սկզբին Wilke-ի ֆաբրիկայի աշխատանքը դադարեցվել էր տեղի իրավապահ մարմինների կողմից, նրա երշիկեղենում հայտնաբերվել էին լիստերիոզի մանրէներ։ Կասելի գլխավոր դատախազությունն ավելի վաղ անզգուշությամբ սպանության քրեական գործ էր հարուցել ընկերության ղեկավարության դեմ։ Քննությունը կարծում է, որ երեք մարդ մահացել եւ 37 հոգի տուժել է վարակված մթերք օգտագործելու պատճառով։ Wilke ընկերությունը հայտարարել է սնանկության մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն