Եվրոպայի լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
Սպորտ
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Լավագույնն է ճանաչվել «Արսենալ»-ի խաղացող Նիկոլյա Պեպե, ով դուբլի հեղինակ է դարձել «Գիմարայնշի» դեմ խաղում (3:2);
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև «Սևիլիա»-ի խաղացող Ֆրանկո Վասկես, ով երկու գոլ է հեղինակել «Դյուդելանժ»-ի դեմ հանդիպմանը (3:0), «ԱԶ Ալկմար»-ի խաղացող Ուսսամա Իդրիսսիn, ով գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Աստանա»-ի դեմ խաղում (6:0) և «Սելթիկ»-ի խաղացող Ռայան Կրիստի, ով գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Լացիո»-ի դեմ խաղում (2:1):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն