«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանին Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան Կանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանք Հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը Իրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները «Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան «Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմին ՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին Այսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա 

«Փորձաքննությունների ազգային բյուրոն» արձագանքել է Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը

Քաղաքական

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արթուր Սարգսյանի՝ հանրությանն առավել հայտնի «Հաց բերողի» մահվան հանգամանքներին և թվարկել նրանց, ովքեր ըստ նրա՝ պատասխանատու են «Հաց բերողի» քրեական գործով որոշումների կայացման համար։

Որոշումներ կայացնողների թվում, Հովհաննիսյանը հիշատակել է նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը, ով ըստ նրա՝ պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար։ Հովհաննիսյանը  անդրադարձել է նաև 2017 թվականի փետրվարի 8-ին «Հաց բերողի» գործով ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը և հարց բարձրացրել. «Ինչու՞ է կրկնակի փորձաքննությունը տևում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են (արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում»։

Այս առնչությամբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հարկ է համարում պարզաբանել.

Արթուր Սարգսյանի գործով փորձաքննության տրամադրման ժամանակահատվածում՝ 2017 թ. հունվար-փետրվար ամիսներին Արգամ Հովսեփյանը չի հանդիսացել փորձագիտական հիմնարկի ղեկավարը (ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հուլիսի 19-ից հետո)։ Արթուր Սարգսյանի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարումը կազմակերպել, ինչպես նաև փորձագետների կազմը որոշել է տվյալ ժամանակահատվածում ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա. Ջավադյանը։

Ավելին, նշված ժամանակահատվածում Կազմակերպության դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած դատաբժշկական փորձագետ Արգամ Հովսեփյանն առհասարակ ներգրավված չի եղել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ նշանակված դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կազմում և այդ գործով երբևէ հանդես չի եկել որպես փորձագետ։

Ինչ վերաբերում է տվյալ գործով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների մասնակցությամբ կատարված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության կատարման ժամկետներին և տրված եզրակացությանը, ապա հարկ ենք համարում ընդգծել.

•             Փորձաքննությունը կատարվել է ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ,

•             Փորձագետները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներն ու պարտականություններն իրացրել են լիարժեք և պատշաճ կերպով։

Փորձաքննության շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմնից պահանջվել, ստացվել և հետազոտել են փորձաքննվողի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերի տվյալներն ու պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի շրջանների ընդգրկումով համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրությունների պատկերները։ Պահանջվել է նաև ներկայացնել փորձաքննվողին՝ Արթուր Սարգսյանին, սակայն վերջինս  հրաժարվել է ներկայանալ։ Փորձաքննությանը ներկայանալուց հրաժարվելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի գրությունը ստանալուց հետո, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ, 245-րդ և 250-րդ հոդվածների պահանջներով, փորձագիտական հանձնաժողովը, որում որպես փորձագետ ներգրավված են եղել ոլորտի առաջատար նեղ մասնագետներ, ներկայացված բժշկական տվյալների հիման վրա ավարտել են փորձաքննությունը:

Փորձաքննության՝ 8-օրյա ժամկետում կատարման առումով, հարկ է նշել, որ փորձաքննության կատարման ժամկետներ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում, իսկ փորձաքննության կատարման ժամկետները կախված են անհրաժեշտ հետազոտությունների ծավալներից և փորձաքննության տեսակից, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով փորձագետների կողմից հնարավոր հետազոտությունների և դատավարական իրավասությունների ու պարտականությունների լիարժեք իրացման պայմաններում փորձաքննությունը կարող է ավարտվել և գործնականում ավարտվում է նաև ավելի կարճ ժամկետում:

Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ ենք համարում պարզաբանել.

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված և այդ ժամկետում գործող «ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ»-ի 37-րդ կետի՝ ասկրամկանային համակարգի հիվանդություններից անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում դասվում է բացառապես այն դեպքում, երբ դրսևորվում է ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, ինչն ունի որոշիչ նշանակություն։ Այն ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարության 825-Ն որոշման վերը նշված 37-րդ կետի մեկնաբանությամբ թվարկված երևույթներից բոլորի միաժամանակյա առկայությունը պարտադիր է, այսինքն` տվյալ հիվանդության ծանր պրոգրեսիվող ընթացքից զատ օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարմամբ զուգորդման պայմաններում է միայն հնարավոր տվյալ հիվանդությունը դասել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում: Այսպիսով` օրենսդրական կարգավորումների պայմաններում ստացվում է, որ այն դեպքում, երբ որևէ անձ տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, որը սակայն չի զուգորդվում օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, ապա նրա հիվանդությունը չի կարող դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում:      

Ինչ վերաբերում է Բեխտերևի հիվանդությամբ տառապող անձանց մահվան հնարավոր պատճառներին, ապա հարկ է նշել, որ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը), առավել ևս տվյալ հիվանդության հետևանքով ներքին օրգանների ախտահարումների և ֆունկցիոնալ խանգարումների բացակայության պայմաններում, ինքնին չի կարող պատճառահետևանքային կապի մեջ գտնվել անձի մահվան հետ: Առհասարակ հարկ է նշել, որ նման հիվանդությամբ տառապող անձանց մոտ սուր բարդությունների զարգացում, նույնիսկ րոպեների ընթացքում կարող է դիտվել օրինակ վիրահատության կատարման համար ընդհանուր անզգայացման նպատակով շնչափողի դժվար ինտուբացիայի անհաջող և/կամ ձգձգված փորձերի և այլ պատճառներով, նշվածով պայմանավորված արհեստական շնչառության ժամանակին և լիարժեք ծավալով չիրականացման և դրա արդյունքում ծանր հիպօքսիայի, թոքերի և գլխուղեղի սուր այտուցի և փոխկապակցված այլ բարդությունների զարգացման արդյունքում: Արթուր Սարգսյանը ըստ լրատվամիջոցներում զետեղված տեղեկությունների, ենթարկվել էր վիրահատական միջամտության, ուստի այս առումով օբյեկտիվ իրականությունը պետք է պարզել նմանատիպ բոլոր հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրության արդյունքում, այլ ոչ թե խնդիրը վերլուծել մակերեսորեն:

Ամփոփելով վերոգրյալը՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո»–ն հորդորում է զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, չփորձել Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը շահարկելով կասկածի տակ դնել մեր երկրում կարևոր առաքելություն իրականացնող փորձագիտական կառույցի հեղինակությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմինԻրանը հերքել է Թրամփի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու մասինՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանինԹուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններԼեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառովԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկաՈրքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն ՍարգսյանՀայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամՄեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալՏարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց ՊատրիարքությունՍի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համարՎազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելՋրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահըԿիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը անշրջելի էԲաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավԸնդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե ՀովհաննիսյանNBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համարԹրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ ԾառուկյանՔննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցերԱլ-Շարաա. Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքովԻրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համարԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ)Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակելՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողություններըՔանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբՎանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում
Ամենադիտված