«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմին ՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին Այսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա Որքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալ Տարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ Գիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. Ամալյան Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել 

Նախարարը հստակ արձանագրել է ԼՂ խնդրի առաջնահերթությունները. պատգամավորը՝ BBC-ի հարցազրույցի մասին

Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC լրատվական ծառայության «Hard Talk» հաղորդմանը տված հարցազրույցում հստակ արձանագրում է ղարաբաղյան հարցի հետ կապված բոլոր առաջնահերթությունները: Այս մասին նշեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Մնացականյանի հարցազրույցին:

«Հայաստանի արտգործնախարարը կարմիր թելի նման անցկացնում էր այն հիմնական թեզերը, որոնցով մենք մշտապես ներկայացնում ենք մեր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի հետ կապված, մասնավորապես՝ կարգավիճակի ու անվտանգության հարցը՝ արձանագրելով, որ պայմանավորված է ադրբեջանական ագրեսիայով: Խոսվեց 2016 թվականի ապրիլյան դեպքերի, Սաֆարովի հերոսացման, 90-ականների վայրագությունների մասին: Կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ խաղաղությունը չի կարող լինել միակողմանի, այն պետք է լինի ընդգրկուն՝ ներառելով Ադրբեջանի, Արցախի ժողովուրդներին: Մինչդեռ Ադրբեջանի կողմից մեր հնչեցրած խաղաղության դիսկուրս առաջացնող ոչ մի թեզին որևէ արձագանք մինչ օրս չի տրվել»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Ինչ վերաբերում է խորքային պատմական էքսկուրսներին, ապա պատգամավորը նկատեց, որ պետք է հասկանալ՝ հաղորդման ֆորմատը դա թույլ չի տալիս: Նա ընդգծեց, որ այս ֆորմատով կարևոր, առանցքային թեզերը հնչեցվեցին՝ հստակ ցույց տալով Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:

Տաթև Հայրապետյանն անդրադարձավ ԱԳ նախարարի հարցազրույցից հետո հնչած այն դիտարկումներին, ըստ որոնց՝ հաղորդման շրջանակում չշրջանցվեցին ներքաղաքական հարցերը, առաջ քաշվեցին կոռուպցիոն հարցերը, անդրադարձ եղավ Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի գործին:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունները, օգտագործելով իրենց կապերը, Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացները փորձում են այլ լույսի ներքո ներկայացնել: Արտգործնախարարը հստակ ներկայացնում է այն բոլոր գործընթացները, բարեփոխումները, որոնք ընթանում են Հայաստանում՝ արձանագրելով, որ մենք չենք բավարարվել հեղափոխություն իրականացնելով և այժմ կառուցում ենք ամուր, իրավական ինստիտուտներ: Դրանք երաշխավորելու են այն ժողովրդավարական արժեքները, որոնք դրել ենք այս գործընթացների հիմքում»,-ասաց նա: Տաթև Հայրապետյանը նկատեց, որ առանձին շրջանակներին այդ գործընթացը նյարդայնացնում է, որովհետև ԱԳ նախարարի մակարդակով հստակ փակվում են բոլոր այն թեզերը, թե Հայաստանում այլ պրոցեսներ, հետապնդումներ են ընթանում: Նա ընդգծեց, որ Հայաստանում հստակ դատաիրավական բարեփոխումների փուլ է սկսվել, որի շնորհիվ նախկինում տեղի ունեցած բոլոր խախտումներ իրագործածները պետք է համարժեք պատիժ կրեն:

«Hard Talk» հաղորդման շրջանակում հարցադրումներ եղան աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ: Տաթև Հայրապետյանը նշեց, որ այդ թեմայի վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանը հստակ արձանագրեց, որ Հայաստանը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, ոչ ամերիկամետ:

«Մեր արտաքին քաղաքականությունը որքան էլ բարդ է, միևնույն է՝ այն կառուցվում է ոչ թե հակասությունների, այլ մեր պետական շահերի հիման վրա: Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, որը ևս հարցազրույցում շեշտվում է: Իրանի հետ կապված համարձակ շեշտադրումներով կոնկրետ պատասխան տրվեց: Նախարարը հստակ արձանագրեց՝ մեր արտաքին քաղաքականությունը կառուցվում  է՝ ելնելով մեր պետական շահերից, ու դրա հիմքում ընկած է մեր անվտանգությունը: Մենք այնպիսի ռիսկային տարածաշրջանում ենք ապրում, որ մի վայրկյան անգամ չենք կարող գնալ այնպիսի փորձության, որը հարցականի տակ կդնի մեր անվտանգությունը»,-հավելեց Տաթև Հայրապետյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմինԻրանը հերքել է Թրամփի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու մասինՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանինԹուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններԼեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառովԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկաՈրքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն ՍարգսյանՀայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամՄեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալՏարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց ՊատրիարքությունՍի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համարՎազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելՋրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահըԿիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը անշրջելի էԲաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավԸնդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե ՀովհաննիսյանNBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համարԹրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ ԾառուկյանՔննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցերԱլ-Շարաա. Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքովԻրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համարԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ)Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակելՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողություններըՔանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբՎանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնումՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի Լույս չի լինի. հասցեներԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Ամենադիտված