Նորվեգիայում ՔԲԿ-ի կողմնակիցները հարձակվել են թուրքերի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՆորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Քրդական Բանվորական Կուսակցության կողմնակիցները հարձակվել են մեքենայի վրա, որի ուղևորներն ազգությամբ թուրք են եղել: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Օսլոյում Թուրքիայի դեսպանությունից հայտնել են, որ քրդերը քարեր են նետել ավտոմեքենայի վրա, որում գտնվել են «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությանը աջակցող թուրք ակտիվիստներ: Քրդերը փորձել են կոտրել մեքենայի ապակիները:
Ոստիկանությանը հաջողվել է ցրել հավաքված քրդերին՝ օգտագործելով արցունքաբեր գազ: Ձերբակալվել է երկու անձ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ