Նաիրի Հունանյանը մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում. Ստեփան Դեմիրճյան
Քաղաքական
Այսօր՝ լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ի ոճրագործության ընթացքում զոհված ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացելու որոշում չկա, սակայն կա հանրային մեծ պահանջ:
«Նույնիսկ 20 տարի անց լիարժեք բացահայտման հասարակական պահանջն էլ ավելի է ուժեղացել այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունը բացահայտում է պետության դեմ կատարած հանցագործությունները, ունի քաղաքական կամք, կաշկանդված չէ, և ժողովուրդը հույս ունի՝ իշխանությունը կանդրադառնա նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագորությանը»,- ասել է Ստեփան Դեմիրճյանը։
Անդրադառնալով Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատման մասին դիմումին՝ Դեմիրճյանն ասել է. «Ուզում է՝ դիմում գրի, ուզում է՝ խոսի, ուզում է՝ չխոսի, նա մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում, պետք է նստի, կան հանցագործություններ, որոնք չեն ներվում»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն