Քաղաքացիները շարունակում են շինարարական աղբը կուտակել Կորեայի ձորում (տեսանյութ)
Տեսանյութեր
Քաղաքացիները շարունակում են շինարարական աղբը կուտակել Կորեայի ձորում: Այս մասին հայտնում է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը՝ կից հրապարակելով տեսանյութ:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Չնայած բազմաթիվ հորդորներին՝ քաղաքացիները շարունակում են շինարարական աղբը կուտակել Շրջանցիկ թունել թաղամասի (Կորեայի ձոր)՝ աղբի համար չնախատեսված վայրում: Թեև վերջին ամիսներին այստեղ գրանցվել են նաև աղբ դատարկող մեքենաների՝ գլխիվայր շրջվելու դեպքեր, քաղաքացիները չեն հրաժարվում իրենց իսկ վտանգելով օրենք խախտելու սովորույթից: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները մեկ օրվա ընթացքում հայտնաբերել են շինաղբով բեռնված չորս մեքենա։ Օրենքի նման խախտումը ենթադրում է տուգանք՝
200 000 դրամի չափով: Պատասխանատվության միջոցներ են մշակվում նաև այն կառուցապատողների համար, ովքեր շինաղբը ուղղորդում են դեպի չթույլատրված վայրեր։ Նման քաղաքացիները կարող են զրկվել շինթույլտվությունից։ Խնդիրը նաև ոստիկանության վերահսկողության տիրույթում է»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ