Կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Իսպանիայի հետ. Եվրոպայի առաջնություն
Սպորտ
Հայաստանի շախմատի կանանց թիմը ոչ-ոքի խաղաց Իսպանիայի հետ:
Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում կանանց ընտրանին մրցում էր Իսպանիայի հետ: Իր հաղթարշավը հավաքականի կազմում շարունակում է ընտրանու նորեկը՝ Աննա Սարգսյանը, ով 4-րդ տուրում ևս հաղթեց: Նա մինչ այս միայն հաղթանակներ է տոնել: Պարտություն կրեց Էլինա Դանիելյանը: Իսկ Սիրանուշ Ղուկասյանը և Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները:
Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Շախմատիստները կունենան հանգստի մեկ օր՝ հոկտեմբերի 29-ը: Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան 8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրո պարգևավճարներ: Եվրոպայի թիմային առաջնությունը 2017 թվականին անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում: Առաջնության գործող չեմպիոնը Ադրբեջանի հավաքականն է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան