Թբիլիսիի ռեստորաններից մեկում ծեծի են ենթարկել ամերիկացի զբոսաշրջիկներին
Վրաստան
Թբիլիսիում գտնվող ռեստորաններից մեկում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ԱՄՆ-ի քաղաքացիներին:
Rustavi 2-ի տվյալներով՝ ռեստորանի մատուցողներն ամերիկացիներին են ներկայացրել 3.5 հազար լարի հաշիվ (1.2 հազար դոլար), որը չի համընկել նրանց պատվերների հետ, և զբոսաշրջիկներն սկսել են բողոքել: Վերջիններիս ռեստորանի աշխատակիցները ստիպել են կանխիկ մուծել, բայց նրանք ընդդիմացել են և անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ռեստորանի աշխատակիցներին սպասվում է 2 տարվա ազատազրկում կամ տուգանք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն