Ամերիկացի կահույքագործը պատահաբար մեխել է իր սիրտը. նրա կյանքը հրաշքով է փրկվել (լուսանկարներ)
Այլ
ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչ Ահարոնը զբաղվում է կահույքագործությամբ, բայց նոր պատվերը քիչ էր մնացել խլեր նրա կյանքը:
Այդ օրը տղամարդը սովորականի պես աշխատում էր իր արհեստանոցում, երբ հանկարծ մեխ խփող ատրճանակը խցանվել է: Ահարոնը գործիքը թեքել է դեպի իրեն, որպեսզի մաքրի այն, բայց հանկարծ ատրճանակը կրարկել է և 7 սմ երկարությամբ մեխը մխրճվել է նրա կրծքավանդակի մեջ՝ անցնելով սրտի կողքով, գրում է Daily Mail-ը:
Ահարոնն իր ձեռքով հանել է մեխը, ապա ուշագնաց եղել: Վրա է հասել նրա գործընկերը և շտապօգնություն կանչել:
Վիրահատությունը բարեհաջող է անցել: Բժիշկը խոստովանել է, որ տղամարդը հրաշքով է փրկել: Նա նշել, որ կենսական որևէ օրգան չի վնասվել, բայց ծակած վերքի պարագայում վնասվածք հասցրած առարկան դուրս հանելը խստիվ արգելվում է, քանի որ այն կանխում է արյունահոսությունը:
Ահարոնը մեկ շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց հետո վերադարձել է իր աշխատավայր և շարունակում է աշխատել նույն գործիքով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն