Չիվա-Ռինդ ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել. վիրավորներին դուրս են բերել քաղաքացիները
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 27-ին, ժամը 23:26-ին «911» ծառայությունից տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չիվա-Ռինդ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 23-ամյա Վորոնցով Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 4 մ) եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորը՝ Արթուր Կ.-ն (21-ամյա), դուրս են բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին եւ ուղեւորին: Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն