Արման Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր (տեսանյութ)
Տեսանյութեր
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 27-ին այցելել են հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արման Սարգսյանը հանդիպել է սահմանապահ ոստիկաններին, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին, սպառազինությանը, հետաքրքրվել ծառայության առանձնահատկություններով։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին հայրենանվեր ծառայության համար և նշել, որ նրանց թիկունքն ամուր է ծառայակից ընկերների շնորհիվ։ Իսկ որքան ամուր է սահմանապահի թիկունքը, այնքան մարտունակ է դիրքում կանգնած ծառայողը։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով բարեխիղճ ծառայության համար ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են արտահերթ կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
Մարտական դիրքեր այցի ավարտին Արման Սարգսյանը սահմանապահ ոստիկաններին մաղթել է խաղաղություն, անփորձանք ու բարի ծառայություն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ