Այսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ Ծառուկյան Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Իրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համար Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ) Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 

Վարչապետ Փաշինյանը Բուլղարիայի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հարցեր

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևային:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ դինամիկ բնույթ կրող բարձրաստիճան հանդիպումները նպաստում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացմանը և տնտեսական կապերի աշխուժացման նոր հնարավորությունների իրացմանը: Այս համատեքստում  Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս տարի մարտին հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի և դրա շրջանակում գործարար համաժողովի  անցկացումը: «Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում փոխգործակցության խորացումը: Եվրոպական միությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Բուլղարիայի հետ հարաբերությունների ամրապնդումը, Արևելյան Եվրոպայի երկրների հետ փորձի փոխանակումը բխում է այդ տրամաբանությունից», - ասել է կառավարության ղեկավարը՝ երախտագիտություն հայտնելով Բուլղարիային ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացման համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Բուլղարիայի փոխվարչապետը ևս նկատել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի պաշտոնական շփումները և քննարկումները, որոնք վերջին շրջանում բավական ակտիվ են, վկայում են հայ-բուլղարական կապերին փոխադարձաբար տրվող կարևորության մասին: «Բուլղարիան աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգին, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը և պատրաստ է կիսվել բարեփոխումների գործընթացում իր կուտակած փորձով: Պատահական չէ, որ Բուլղարիան ԵՄ երկրների շարքում առաջիններից էր, որ վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», - նշել է Եկատերինա Զախարիևան:

ՀՀ վարչապետը և Բուլղարիայի փոխվարչապետն անդրադարձել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին, խոսել ժողովրդավարական բարեփոխումների՝ հակակոռուպցիոն պայքարի, դատաիրավական համակարգի, կառուցվածքային ռեֆորմների գործընթացում փորձի փոխանակման կարևորության շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության նախաձեռնությունների հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Տնտեսական համագործակցության նոր մակարդակ արձանագրելու համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է օդային ուղիղ կապի գործարկումը, որը կնպաստի գործարար շփումների, զբոսաշրջային այցերի ակտիվացմանը, ինչպես նաև հեռանկարային համարել տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում ծրագրերը: Եկատերինա Զախարիևան համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ՝ նշելով, որ օդային ուղիղ հաղորդակցությունը կխթանի փոխադարձ առևտրային, ներդրումային, զբոսաշրջային կապերի զարգացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս և վերոնշյալ ուղղություններով առարկայական արդյունքներ արձանագրելուն միտված անելիքների շուրջ:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար և ընդգծել, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եկատերինա Զախարիևան  վերահաստատել է Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և նշել, որ Բուլղարիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցային գործընթացին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ ԾառուկյանՔննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցերԱլ-Շարաա. Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքովԻրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համարԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ)Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակելՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողություններըՔանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբՎանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնումՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի Լույս չի լինի. հասցեներԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է
Ամենադիտված