Արման Սարգսյանը՝ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքականացնելու նախագծի մասին
Քաղաքական
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը որևէ լուրջ խնդիր չի տեսնի, եթե Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության պետերի պաշտոնների քաղաքականացման մասին նախագիծն ընդունվի: Սարգսյանը ցանկացած կառույցի ղեկավարի պաշտոնի համար կարևոր է համարում անձի մասնագիտական որակների առկայությունը: Նա նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` շեշտելով, որ հարցերին պատասխանում է ոչ թե ոստիկանության անունից, այլ որպես մասնավոր անձ:
«Մարդը պետք է լինի պրոֆեսիոնալ, գիտակ` բոլոր ասպարեզներում: Իմ կարծիքով` հնարավոր է ոստիկանությունում ծառայող որևէ մեկն անհամեմատ ավելի վատ կառավարի, քան մի անձ, որը ոստիկանության գործունեությանը ծանոթ է միայն իրավական ակտերի մակարդակով»,-ասաց Սարգսյանը:
Հարցին, թե արդյոք ինքը կողմ է, որ այդ պաշտոնները քաղաքականացվեն, Սարգսյանը նշեց` եթե որոշվի, որ այդպես է, ապա ինքը դրանում որևէ ողբերգություն չի տեսնի:
Անդրադառնալով դիտարկմանը, որ առաջարկվող փոփոխությամբ տեսականորեն կառույցը կարող է ղեկավարել նաև 25 տարեկան անձ, նա նշեց` ինքը հիմա 41 տարեկան է և ղեկավարում է նաև 60 տարեկան անձանց: Նա նշեց` պետք է նախևառաջ նկատի ունենալ, թե ով է այդ 25 տարեկան անձը, ինչ մասնագիտական որակներ ունի:
Նա նկատեց` մասնավոր բազմաթիվ կարծիքներ կարող են լինել, սակայն իր կարծիքով՝ բոլոր պարագաներում ամենակարևորը մարդկային գործոնն է, կարևոր է, թե ով է այդ անձը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն