«Ժողովուրդ». Ջավադյանին փոխարինող են գտել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանին փոխարինող են գտել: Այդ պաշտոնին, ըստ մեր լուրերի, նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երեկ Արթուր Ջավադյանից փորձեցինք տեղեկությունը ճշտել ու պարզել` արդյոք Ջավադյանը իրեն արժանի փոխարինողի անուն կնշի:
«Այդ հարցը չի քննարկվել. իհարկե արժանի փոխարինողներ կան, այս պահին պատրաստ չեմ նման հարցի պատասխանել, ես շատ շատերին եմ տեսնում այդ պաշտոնին, նաեւ Մհեր Գրիգորյանին»,- եզրափակեց Ա. Ջավադյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն