Արցախի ԱԺ-ում կքննարկեն Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածություն առաջարկելու հարցը
Արցախ
Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը հոկտեմբերի 29-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածի` ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին հրավիրում է նիստ՝ «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» օրակարգային հարցով»:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)