Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

Արսեն Թորոսյանը հրապարակած նամակով մանիպուլացնում է հանրությանը

Հասարակություն

Երեկ մի հետաքրքիր գրառմամբ հանդես եկավ մեր երկրի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով «Զոռո»-ի կեցվածքով անհաշտ պայքար է մղում ծխողների դեմ: Արսեն Թորոսյանն իր մասնագիտական երազանքն իրականացնելու համար օգտագործում է պետական և հասարակական լծակներ, ցանցով և այլուր սևացնում ծխողներին ու այսպես, իր մյուս գործընկերոջ նման, հասարակությունը բաժանում սևերի ու սպիտակների՝ որակելով սևերին՝ ծխողներ:

Արսեն Թորոսյանն այնքան է խորացել իր երազանքի իրականացման հարցում, որ հասել է 1989 թվական, գտել մի նամակ, թե իբրև՝ 1989թ. Թուրքիայի կառավարությունը դիմել է Ֆիլիպ Մորիս ընկերությանը, որպեսզի նա ազդի ամերիկյան քաղաքական գործիչների վրա՝ կանխելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Եթե սա ճշմարտություն է, ապա Արսեն Թորոսյանին կարելի էր անգամ ԱԱԾ-ն վստահել, սակայն նախարարի վրիպումը կարելի էր պարզել մեկ զանգի կամ google-ում պարզ որոնումների միջոցով:

Այսպես, Արսեն Թորոսյանը, կամ չարամտորեն խաբում է ժողովրդին, կամ ցույց է տալիս իր անտեղյակությունն ու դիլետանտությունը, քանի որ նախկինում գործող այդ կազմակերպությունն ու այսօր ծխախոտային բիզնեսով զբաղված Philip Morris International-ը բացարձակ կապ չունեն միմյանց հետ:

Գրառման հետքերով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը պարզաբանում խնդրեց նաև ընկերության Արտաքին գործերի, գիտական ներգրավման ու նորարարությունների գծով կառավարիչ Վահե Դանիելյանից:

Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք մեկնաբանում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին գրառումը Ձեր ընկերության վերաբերյալ․

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված նամակին ի պատասխան՝ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

⁻       Այն չի հեղինակել Philip Morris International-ը կամ վերջինիս որևէ դուստր ձեռնարկություն։ Գրությունը ներկայացված է մի կազմակերպության ձևաթղթի վրա, որը ժամանակին հանդիսանում էր ներկայումս որպես Altria Group Inc անվամբ հայտնի ամերիկյան ընկերության դուստր ձեռնարկություն։ Ընկերություն, որի հետ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը չունի ոչ մի կորպորատիվ հարաբերություն՝ ավելի քան 10 տարի։

⁻         Առհասարակ, Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը և նրա դուստր ձեռնարկությունները չեն ներգրավվում նմանատիպ հարցերում՝ հարցեր որոնք վերաբերվում են բացառիկ ինքնիշխանությանը, աշխարհաքաղաքական կարևորությանը և որոնք կապ չունեն մեր բիզնեսի կամ արտադրանքի հետ:

⁻         Մեր հավատարմությունը Հայաստանին կասկածներից վեր է:

Հիմնադրման պահից ի վեր Ֆիլիպ Մորրիս Արմենիան գործում է ազնիվ և թափանցիկ՝ ներդնելով միջազգային լավագույն կորպորատիվ մշակույթն ու փորձը: Այսօր Ֆիլիպ Մորրիս Արմենիան երկրի խոշորագույն հարկատուներից մեկն է: Ավելին, Հայաստանը աշխարհում երեք երկրներից է, որտեղ կառուցվում է ռազմավարական կարևորություն ունեցող ՖՄԻ գիտահետազոտական կենտրոնը, որը խթանում է մեր նորարարությունների աճը ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում: Այդ նորամուծությունները առանցքային են առանց ծուխ ապագա կերտելու մեր առաքելության համար։

Պարոն Դանիելյան, արդյո՞ք ռիսկ եք տեսնում, որ նախարարի գրառումը կարող է տարաբնույթ թյուրըմբռնումների առիթ դառնալ․

Մենք գիտակցում ենք, որ ոմանք կփորձեն մոլորեցնող հետքեր և թաքնված իմաստ գտնել այս ամենի մեջ։ Դա փաստ է։ Միևնույն ժամանակ, փաստ է նաև այն, որ այսօր չկա գեթ մեկ աշխատակից կամ կապող օղակ այն ընկերության հետ, որը նշված է նամակի նմուշում։ Ինքնին նամակի աղբյուրն ու ճշմարտացիությունը, անկեղծ ասած, կասկածահարույց են։ Այն  Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը, որտեղ բոլորս աշխատում ենք, բոլորովին այլ ընկերություն է թե՛ իր կառուցվածքով, թե՛ իր տեսլականով։ Ամենայն պատասխանատվությամբ հաստատում եմ, որ մեր ընկերությունը որևէ կապ չունի ֆեյսբուքում նշված ընկերության և մոտ 30 տարի առաջ իբր լույս տեսած նմուշի հետ։ Դրանում կարող եք համոզվել՝ կարդալով ընկերության պատմությունը։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ ի՞նչ իրական նպատակ է հետապնդում այս գրառումն ու վերջինիս ակտիվ տարածումը սոցիալական ցանցերի տարբեր խմբերում։ Ու՞մ ուշադրությունը շեղելուն են ուղղված ապակողմնորոշող մեկնաբանությունները կեղծ օգտատերերի կողմից։ Վերջապես, ինչի՞, կամ տվյալ դեպքում տեղին է ասել՝ ու՞մ դեմ են իրականում պայքարում գրառման հեղինակները․ ծխելու՞, ծխողների՞, թե՞ կոնկրետ կազմակերպության։

Վստահ ենք, որ քաղաքական գործիչները, ովքեր ներկայումս կերտում են մեր երկրի նոր ինստիտուցիոնալ համակարգը և օրենսդրությունը, առաջնորդվում են միլիոնավոր հայերի շահերով, և ո՛չ 30-ամյա հանգամանքներով, որոնք փորձ է կատարվում վերագրել մեր ընկերությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված