Շրջակա միջավայրի նախարարությունում սպասվում են կրճատումներ
Քաղաքական
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախատեսվող կառուցվածքային փոփոխություններից հետո կառույցում էական կրճատումներ կլինեն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Կառավարության առաջիկա նիստում կներկայացնենք նախարարության կառուցվածքի փոփոխությունը, կառուցվածքը վերանայվում է, այլ տեսք կունենա: Ընդունումից հետո էական կրճատում ենք նախատեսում նախարարությունում: Կրճատումները կլինեն այն ուղղությամբ, որ համակարգն աշխատի առավել արդյունավետ»,-ասաց նախարարը:
Նա շեշտեց` փոփոխության փիլիսոփայությունն այն է, որ պետական համակարգում աշխատակիցներն աշխատեն այն ծանրաբեռնվածությամբ և այնպիսի վարձատրությամբ, որը համահունչ կլինի մասնավոր սեկտորին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն