Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում, որպեսզի նա մասնակցի դատական նիստերին
Իրավունք
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի խոչընդոտում, որպեսզի նա ներկա լինի դատական նիստերին: Հոկտեմբերի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:
«Նրա տեղաշարժը կարելի է ապահովել կողմնակի անձանց և օժանդակ սարքավորումների կիրառմամբ, իսկ նիստերի ընթացքում, ըստ անհրաժեշտության, կարելի է ապահովել բժշկի հսկողություն»,- ասաց դատավորը:
Ըստ եզրակացության` նշված հիվանդությունները և նրանց բարդությունների արտահայտման աստիճանները չեն համապատասխանում Կառավարության որոշմամբ հաստատված ծանր հիվանդությունների ցանկին, իսկ Մանվել Գրիգորյանը կարող է բուժում ստանալ Հայաստանի Հանրապետության որևէ հիվանդանոցում:
Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան