Ռումինիայի արքայազն Ռադուն այցելել է Մատենադարան (լուսանկար)
Հասարակություն
Այսօր Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուիի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ռումինիայի արքայազն Ռադուն: Այս մասին հայտնում են Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։
Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը