Զիմբաբվեում 11-ամյա աղջիկը հարձակվել է կոկորդիլոսի վրա և փրկել ընկերուհուն
Այլ
Զիմբաբվեի Հյուսիսային Մատաբելելենդ նահանգի Հվանգ քաղաքում վեցերորդ դասարանի աշակերտուհին կոկորդիլոսի ատամներից փրկել է իր ընկերուհուն:
Lenta.ru-ի փոխանցմամբ ՝ գիշատիչը հարձակվել է ինը տարեկան Լաթոյա Մուվանիի վրա, երբ նա ընկերների հետ լողում էր գետում:
Կոկորդիլոսը բռնել է նրա ոտքն ու ձեռքը և քաշել ջրի տակ: Լատոյայի ճիչերը լսել է 11-ամյա Ռեբեկա Մանկոմբվը, որին հաջողվել է ժամանակին հասնել ափ:
«Մեզանից յոթից ես ամենմեծն էի, ուստի ես զգացի, որ պետք է փրկեմ նրան», - ասում է Ռեբեկան:
Բարձրանալով կոկորդիլոսի մեջքին ՝ նա սկսել է ձեռքերով խփել կոկորդիլոսին և մատները մտցրել աչքերի մեջ: Սողունը չկարողանալով դիմանալ դրան, բացել է ատամները և նահանջել:
Ռեբեկան վիրավոր ընկերուհուն հասցրել է ափ, որտեղ մյուս երեխաները օգնել են նրան դուրս գալ ջրից: Լատոյան հոսպիտալացվել է, սակայն նրա վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն