Լոս Անջելեսում հայ գործարարը կրակ է բացել հայերի վրա. կան տուժածներ
Հասարակություն
Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել Royal Fresh խանութի սեփականատիրոջ և հանցավոր խմբավորման միջև: Los Angeles Times-ի փոխանցմամբ՝ մի քանի շաբաթ խմբավորումը, որի անդամները հիմնականում ազգությամբ հայ են եղել, գործարարից 100 հազար դոլար են պահանջել՝ նրա խանութի վրա գրելով «վճարիր փողերը»:
Այն բանից հետո, երբ խանութի աշխատողները հեռացրել են գրությունը, խմբավորումն առավոտյան ժամը 8-ին կրկին եկել է խանութի մոտ, բայց այդ անգամ նրանց զենքով դիմավորել է ազգությամբ հայ սեփականատերը:
Նշվում է նաև, որ նա ձեռքին ունեցել է երկու զենք:
Փոխհրաձգության արդյունքում մեկ անձ է վիրավորվել: Ականատեսները նկատել են, որ խմբավորումից մեկ տղամարդ փախուստի է դիմել, բայց հայտնի չէ՝ արդյոք նա վիրավոր է եղել, թե ոչ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն