«Հրապարակ». ՊՆ-ում նրանց պատրաստել են, որ ավելորդ բաներ չասեն
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամից հետաքրքրվեցինք, թե արդյոք տենդեցիոզ չե՞ն իրենք։ «Հանձնաժողովի նախագահը հատուկ պատրաստված հարցաշարով է գալիս, ինքն ավարտում է հարցերը հրավիրվածին, մնացածներս էլ մեր հերթին ենք հարցեր տալիս. կարող է եւ մի քիչ էլ տենդեցիոզ լինել»:
Ի՞նչ հարցեր եք տալիս։ «Զենք ունեի՞ք, երբ հրաման ստացաք հարձակվելու, լա՞վ եք հիշում, որ էդ ժամանակ ստացաք, սնունդն ինչպե՞ս էր»: Ի՞նչ են ասում։ «Առաջնագծի 3 սերժանտն էլ պատասխանել են, որ զենքն էլ, սնունդն էլ նորմալ են եղել։ Բայց էնպես չի, որ առանց պատրաստվելու են գալիս՝ հստակ պատասխաններից երեւում է, որ ՊՆ-ում նրանց պատրաստել են, որ ավելորդ բաներ չասեն»:
Իսկ հանձնաժողովի ընդդիմադիրները՝ ԼՀԿ-ից Գեւորգ Գորգիսյանն ու ԲՀԿ-ից Վարդան Վարդանյանը, ինչպե՞ս են իրենց պահում։ «Գորգիսյանը մեր` «Իմ քայլի» դաշտում է, Վարդան Վարդանյանը` ավելի նեյտրալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)