Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի Լույս չի լինի. հասցեներ Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն 

Պատմական քվեարկություն. միջազգային ԶԼՄ-ների գլխագրերում ԱՄՆ-ում ցեղասպանության բանաձևի ընդունումն է

ԱՄՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը միջազգային լրատվամիջոցների գլխագրերում է: «Բի Բի Սի»-ն գրում է, որ Ներկայացուցիչների պալատը Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունն անվանեց ցեղասպանություն: «Տասնամյակների ընթացքում առաջին անգամ է, որ Ներկայացուցիչների պալատը նման միջոցներ է ձեռնարկում: Նախկինում նման փորձերը սահմանափակվում էին մտավախություններով, թե կարող է վնասել Թուրքիայի հետ հարաբերությունները»,- ասված է «BBC»-ի հրապարակման մեջ, որտեղ մեջբերվում է  ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքը. «Մենք չենք լինելու կուսակցություն, որը ժխտում է ցեղասպանությունը, մենք չենք լռելու, մենք չենք մոռանալու»:

Ամերիկյան Washington Post-ի հոդվածագրի դիտարկմամբ՝ գրեթե 100 տարի պահանջվեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը ճանաչի և հաստատի, որ նման ոճրագործություն է տեղի ունեցել: Ինչպես ասվում է բանաձևում, ԱՄՆ կառավարությունն այլևս չպետք է ասոցացվի «Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման հետ»: Թուրքիան կորցրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աջակցությունը, և «պատնեշը ճեղքվել է Թուրքիայի դեմ առաջարկվող պատժամիջոցների ֆոնին, որոնք նույնպես երեքշաբթի հավանության են արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից»՝ նոր ազդակ հանդիսանալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«Ռոյթերս»-ը խորհրդանշական ր միևնույն ժամանակ պատմական է անվանել քվեարկությունը: «Տասնամյակներ շարունակ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումները կանգ էին առել՝ պայմանավորված Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման մտավախությամբ և Անկարայի կառավարության կողմից ինտենսիվ լոբբինգով»,-գրում է գործակալությունը:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ սատարելով նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին» խորագրով հոդվածում «Euronews»-ը նշում է, որ խորհրդանշական, բայց պատմական քվեարկությունը, հավանաբար կհանգեցնի Թուրքիայի հետ լարվածության: «Վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ նման քվեարկություն տեղի ունեցավ, ինչն ընդգծեց Կոնգրեսի հիասթափությունը Թուրքիայի կառավարության նկատմամբ, ընդ որում՝ և՛ Դեմոկրատների կողմից, և՛ Հանրապետականների»,-ասված է հրապարակման մեջ:

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցրել է 1981 թվականին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը պաշտոնապես կիրառել է այդ տերմինը, սակայն նրան հաջորդող նախագահները հրաժարվել են կիրառելուց: ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ը տեղական մակարդակով պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային առումով ճանաչում դեռ տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, լրատվամիջոցը նշում է, որ ԱՄՆ-ը փաստացի ընդունել է հայերի ցեղասպանությունը 1951 թվականին, երբ Վաշինգտոնը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին ՝ ի պաշտպանություն ցեղասպանության զոհերի (հայերի, քրիստոնյաների, հրեաների և լեհերի): «Թուրքիան ավանդաբար ժխտում է մեղադրանքները՝ կապված Հայոց ցեղասպանության հետ և ծայրահեղ ցավագին է արձագանքում այդ հարցին»,-ասված է ռուսական լրատվամիջոցի հրապարակման մեջ:

Թուրքիայի ժխտողականությանն իր հրապարակման մեջ անդրադառնում է նաև «The Guardian»-ը: «Թուրքիայի կառավարությունը երկար ժամանակ հերքել է կոտորածը բնութագրող ցեղասպանություն եզրույթը, լոբբիստական արշավ է իրականացրել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում` խոչընդոտելով դրա կիրառմանը»,- նշված է «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին» վերտառությամբ հոդվածում:

 ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողություններըՔանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբՎանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնումՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի Լույս չի լինի. հասցեներԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Ամենադիտված