Քննչական կոմիտեի բյուջեն կնվազի 110 մլն դրամով․ Հայկ Գրիգորյան
Քաղաքական
ՀՀ Քննչական կոմիտեի բյուջեն 2020թ. կնվազի 110 մլն դրամով: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«2020թ. պետական բյուջեով Քննչական կոմիտեին կհատկացվի 7.7 մլրդ դրամ, ինչը շուրջ 110 մլն դրամով կամ 1.4%-ով պակաս է 2019թ. հատկացված բյուջեով հատկացված միջոցներից»,- ասաց Գրիգորյանը:
ՔԿ պետը նշեց, որ նվազումը պայմանավորված է համազգեստի կրելիության ժամկետով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն