Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ը Տավուշի մարզում հարուցվել է ապօրինի ծառահատումների դեպքերով 107 քրգործ. ՀՀ դատախազություն

Իրավունք

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, այդ բնույթի հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքների վիճակը:

Միտումների համեմատական վերլուծությունը փաստում է, որ նշված ժամանակահատվածում աճել է ինչպես ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ հարուցված, այնպես էլ դատարան ուղարկված քրեական գործերի թիվը: Միայն 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո հարուցվել է ապօրինի ծառահատումների դեպքերով 107 քրեական գործ, որոնցից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ: Ընդ որում՝ ամբողջ 2018թ. ընթացքում այս հանցակազմով  հարուցվել է թվով 109 քրեական գործ, այսինքն գրեթե նույնքան՝ որքան այս տարվա 9 ամիսներին: Իսկ դատարան ուղարկված գործերը մոտ 24 տոկոսով գերազանցում են ամբողջ 2018թ. արդյունքը (17 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ): Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով արդեն իսկ ավարտվել է 19 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ:

Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող քրեական գործերի քանակական աճի հիմնական պատճառը ոչ թե ապօրինի անտառահատման դեպքերի ավելացումն է, այլ նման դեպքերի հաշվառման, բացահայտման աշխատանքների արդյունավետության էական բարձրացումը: Դրան նպաստել են ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այս ոլորտում քրեական քաղաքականության էական խստացումը, ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման, հատումների և փայտանյութի տեղափոխման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների հստակեցումն ու կատարելագործումը,  ապօրինի ծառահատման դեպքերում վնասի հաշվարկման նոր սկզբուքնների կիրառումը, ինչպես նաև այս ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների կողմից սկսված և հետևողականորեն իրականացնող համալիր պայքարը: 

Մասնավորապես, նշված ժամանակաշրջանում ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո բազմաթիվ՝ թվով 18 քրեական գործեր հարուցվել և քննվել  են ապօրինի ծառահատումների և պաշտոնական հանցագործությունների հատկանիշների զուգակցմամբ: Մասնավորապես դրանցից 14-ը հարուցվել է ապօրինի ծառահատման և պաշտոնեական անփութության, 3-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 1-ը՝ կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Նշված քրեական գործերով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն թույլ տալու համար, որոնցից 4 քրեական գործ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի մեկ պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի (կաշառք ստանալու) 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Ապօրինի ծառահատումների գործընթացում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, հատկապես կանխարգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատարան ուղարկված քրեական գործերով դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն: Որպես կանոն, գործերի և ամբաստանյալների հետ կապված առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

Շարունակում են միջոցներ են ձեռնարկվել նաև բնապահպանական հանցագործություններով պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում միայն դատարան ուղարկված քրեական գործերով բնությանը պատճառված մոտ 17մլն ՀՀ դրամից արդեն իսկ մինչդատական վարույթի փուլում վերականգնվել է 6.7 մլն ՀՀ դրամ գումարը: Իսկ չվերականգնված գումարի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական և անշարժ գույքի վրա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է
Ամենադիտված