Լույս չի լինի. հասցեներ Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲԿԳ ղեկավար Սանջեյ Փրադանին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենի այցը մեր երկիր ու կարևորել ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի իրականացման ընթացքը: «Հայաստանի կառավարությունը կարևորում է անդամակցությունը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի սկզբունքները լիովին համահունչ են մեր կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ հաշվետվողականություն, թափանցիկություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Հետաքրքրված ենք շարունակելու մեր արդյունավետ գործընկերությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հետևողական առաջ է շարժվում ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման ճանապարհով, և կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել են այդ նպատակին ուղղված տարբեր ոլորտների՝ դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունները:

Սանջեյ Փրադանը նշել է, որ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ԲԿԳ-ում և նախաձեռնության 79 երկրների շրջանակում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր: «Թավշյա հեղափոխությունը ոգեշնչման և հույսի մեծ ազդակ էր՝ տրված Հայաստանի քաղաքացիների կողմից և արտահայտում էր քաղաքացիների՝ երկրում փոփոխություններ իրականացնելու կամքը: Բաց կառավարումը կարող է իրապես խթանել Հայաստանի ժողովրդավարության հետագա հաջողությունները, և պատրաստ ենք աջակցել ձեզ այդ գործընթացում»,- նշել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենը: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարությունում ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի հոկտեմբերի 13-ին կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ և ընդգծել, որ Հայաստանն օրինակելի է ԲԿԳ հանձնառությունների իրականացման հարցում, ինչը լավ հիմք է գործողությունների հաջորդ ծրագրում հանձնառությունների շրջանակի ընդլայնման համար: Անդրադառնալով հետագա համատեղ անելիքներին՝ Սանջեյ Փրադանն առաջարկություններ է ներկայացրել կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը միտված բարեփոխումների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել աջակցել դատական, հակակոռուպցիոն, տնտեսական բարեփոխումների, գնումների թափանցիկության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խթանելու գործընթացում:

Հանդիպմանը մասնակցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում քննարկումների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը կատարել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի շրջանակում ստանձնած հանձնառությունները, և ձևավորվել է ԲԿԳ-Հայաստան արդյունավետ համագործակցություն, որը կարևոր նշանակություն ունի մեր երկրում իրականացվող բարեփոխումների համար:

Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենին գնահատականի համար և ընդգծել՝ Հայաստանի կառավարությունը հանձնառու է շարունակելու բաց, հաշվետու, թափանցիկ կառավարմանը միտված գործունեությունը և կարևորում է այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԲԿԳ օժանդակությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԲԿԳ-Հայաստան գործողությունների հաջորդ ծրագրի վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Ամենադիտված