Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արագադ Աբրամյանը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արագադ Աբրամյանին կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի № 85-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Արագադ Աբրամյանի 27 տարին լրացել է 2019 թվականի հուլիսի 8-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Աբրամյանը հավաքականում աչքի է ընկնում արդյունավետ խաղով, կարևորվում է բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում Արագադ Աբրամյանի մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն