Վլադիմիր Սոլովյովը՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
Քաղաքական
«Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թեման եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:
Վլադիմիր Սոլովյովը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել:
Խոսելով Թուրքիայի արձագանքի մասին՝ Սոլովյովը նշել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենազգայուն հարցն է:
Հաղորդավարը նշել է, որ Կոնգրեսի կողմից Եղեռնի ճանաչումը բազմաչարչար հայ ժողովրդի համար «մեծ տոն» է:
«Հայերը հետևողականորեն պաշտպանում են հիշողությունը և հարգանքը իրենց ու իրենց պատմության նկատմամբ: Թույլ չեն տալիս մոռանալ...»,- ասել է Սոլովյովը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն